«Մենք կորցրել ենք 100 տարի». Սահակ Պողոսյանը` «Հուզանք ու զանգի» և բարձրացած աղմուկի մասին

Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի եթերում արվեստագետ Սահակ Պողոսյանը վերլուծում է վերջին շրջանի մշակութային գործընթացները և նոր կառավարության մշակութային քաղաքականությունը։
Sputnik

 

Պողոսյանը անդրադառնում է «Հուզանք ու զանգ» ներկայացմանը, դրան հաջորդած հասարակական և քաղաքական լայն արձագանքին, պետական ֆինանսավորման ընթացակարգին և տրամաբանությանը:

ԱրտԲոքս. Սիրո, մենթերի ու թշնամիների մասին

«Լավ կլինի, որ կառավարությունը ունենա միջանկյալ մարմին, որպեսզի ֆինանսավորումը չիրականացվի ուղիղ կերպով, իսկ փոխարենը պետական ֆինանսավորումը ուղղվի բնապահպանական կամ այլ այժմեական միտումներին համապատասխան նախագծերին»,- նշեց նա»։

Արվեստագետի խոսքով` պատերազմը կործանիչ ազդեցություն է ունեցել հասարակական գիտակցության վրա, ինչի արդյունքը տեսնում ենք առայսօր:

Ի՞նչ նպատակ ունի «Սաղսարա» նախագիծը. պատմում է Անուշ Քոչարյանը

Նոյեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում ներկայացվել էր գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «Հուզանք ու զանգ» պիեսը։ Ներկայացման մասնակիցների ու քաղաքացիների միջև լարված իրավիճակ էր ստեղծվել. ակտիվիստ երիտասարդներից մեկը փորձել էր ներկայացմանը մասնակցող դերասանների վրա «զելյոնկա» լցնել` նրանց «սատանիստներ» անվանելով։

«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան

«Հուզանք ու զանգ» ներկայացման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019թ-ի բյուջեից 2,7 մլն դրամ է հատկացվել։