Որքան գումար է պետք ՀՀ քաղաքացուն` ամիսը գլորելու համար. տեսանյութ

Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 20 տոկոսով կբարձրանա։ Sputnik Արմենիան շրջել է Երևանում`պարզելու համար` քաղաքացիները տեղյա՞կ են արդյոք այդ մասին, և արդյո՞ք այդ գումարը կբավականացնի տարրական ծախսերը հոգալու համար։
Sputnik

2020 թվականից ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը նախկին 55000 դրամի փոխարեն կազմելու է 68000 դրամ։ Sputnik Արմենիան պարզել է, որ քաղաքացիներից շատերն այդ մասին նույնիսկ չգիտեին էլ։

Որքան է նվազագույն աշխատավարձն ավելացել ՀՀ–ում

Իսկ մեր պարզաբանումից հետո հարցվածների մեծ մասը նշեցին, որ այդ գումարը քիչ է և չի համապատասխանում սպառողական զամբյուղին։

«Հուսանք, որ էլի կբարձրացնեն, միշտ էլ հույսով ապրում ենք», - ասաց քաղաքացիներից մեկը։

Հարցին, թե որքան պետք է կազմի նվազագույն աշխատավարձը, հնչեցին տարբեր պատասխաններ, առավել հաճախ հնչած թիվը 100.000 դրամն էր։

Թորոսյանը հայտնել է` որքան կբարձրանա Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը

«100-150 հազար դրամ առնվազն պետք է, որ մի կերպ տակից դուրս գանք»,- ասաց հարցման մասնակիցներից մեկը։

Նշենք, որ պաշտոնական տվյալներով` նվազագույն աշխատավարձի փոփոխությունը կազդի 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողների վրա։

Աշխատավարձի աճ, նոր ծրագրեր. Մարությանի խոսնակն ասել է` ինչ սպասել 2020–ին Երևանի բյուջեից