Խոշոր հրդեհ Երևանում. երկհարկանի շենք է այրվում

Դեպքի վայրում արդեն աշխատում են հրշեջները։ Թանձր ծուխը տարածվել է Երևանի կենտրոնում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում` Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում, այրվում է «Պրովանս» ռեստորանի երկհարկանի շենքը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացել են ժամը 13:46-ին։

Հրդեհ Գեղարքունիքում. գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան:

Հրդեհ Ստեփանակերտի բազմահարկ շենքերից մեկում. կա զոհ. լուսանկարներ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Խոշոր հրդեհ Երևանում. երկհարկանի շենք է այրվում

Նշենք, որ Աբովյան 10 հասցեում գտնվող շենքը կառուցվել է 19-րդ դարում։ Դրա կողքին` Աբովյան 12 հասցեում, մեկ այլ շենք էլ կա։  Պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում դրանք ներառված են «Գրիգոր Ամիրյանի բնակելի տուն» անվամբ: Պատմամշակութային շենքերի սեփականատերը գործարար Սամվել Մայրապետյանն է: