«Հյուսիսային հոսք 2»–ը կգործարկվի 2020 թվականի կեսին. Կոզակ

Ռուսաստանը պայմաններ է առաջարկել, որոնք բավական հետաքրքիր են եվրոպական գործընկերների համար, և հիմքեր չկան կնքված համաձայնագրերը խոչընդոտելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Հյուսիսային հոսք 2» գազատարը կգործարկվի 2020 թվականի կեսին, լրագրողներին այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը։

Ռուսական գազի գինը նվազեցնելու տեղ կա. Փաշինյան

Կասպիական գազատար չի լինի․ Իրանը սպառնացել է Ադրբեջանին

«Հաջորդ տարվա կեսին»,–ասել է Կոզակը` պատասխանելով երբ կգործարկվի «Հյուսիսային հոսք 2»–ը հարցին։

Ավելի վաղ ամերիկյան հանրապետական սենատոր Թեդ Կրուզը նախազգուշացրել է, որ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ավելի քան մեկ տարով հետաձգել «Հյուսիսային հոսք 2»–ի գործարկումը։ Նա հավելել է, որ գազատարը կարող է մի քանի միլիարդ դոլար բերել «ռուսական ագրեսիան խթանելու» և Եվրոպայի երկրներին վնաս հասցնելու համար։

Ձմռանը գազը չի թանկանա. ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են

Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահը RT–ի հետ զրույցում ասել է, որ Վաշինգտոնը, դեմ լինելով գազատարին, հետապնդում է սեփական տնտեսական նպատակները, որոնք հակասում են եվրոպականին։ Նա նշել է, որ Մոսկվան կարող է երաշխավորել կայուն էներգաառաքումներ։

Սակագինը կավելանա. Վրաստանը բացահայտել է ռուսական գազը ՀՀ տեղափոխելու պայմանագրի դետալները

«Հյուսիսային հոսք 2» նախագիծը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խմ ընդհանուր հզորությամբ գազատարի երկու ճյուղ կառուցել, որը Ռուսաստանի տարածքից Բալթիկ ծովով  կհասնի Գերմանիա։ Գազատարը կառուցվել է Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի տարածքային ջրերի կամ բացառապես տնտեսական գոտիների միջով։