ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում անասնագոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև ևս երեք մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող:
Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում այսօր առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
Հայտնի է Զոդի կամրջի վրա 7 մարդու կյանք խլած վթարի պատճառը. ո՞ւմ է մեղադրանք առաջադրվել
Այրվել է մոտ 2300 հակ կուտակած անասնակեր:
Սյունիքի մարզում մեքենա է կողաշրջվել. զոհեր ու տուժածներ կան