Այդ հանքահորի մուտքը նշված է կարմիր խաչով, իսկ սաղավարտները բաժանում է բժիշկը։ 235 մետր ներքև իջնելը խլում է մեկուկես րոպե։ Այստեղ հանքափորներն իջնում են աղ արդյունահանելու, իսկ ասթմայով հիվանդները` առողջանալու համար։
Երևանյան «ժամանակի մեքենան». կոնյակն ու գինին` միջնադարյան մատուցմամբ
Զգացողություններն անսովոր են. աղը խրթխրթում է ոտքերի տակ։ Եվս մի քանի քայլ հանքախորշերի կողքով, և կտրուկ հակադրություն. ստորգետնյա հիվանդանոցի դարպասները բացվում են` ասես հեքիաթում։ Այստեղ հիվանդները սաղավարտներ են կրում, իսկ բժիշկները` հանքափորների լամպեր։
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն ՆՏՎ–ի հետ համատեղ «Ժամանակի մեքենա» նախագծի շրջանակում հիշում է, թե ինչպիսի տեսք է ունեցել ստորգետնյա հիվանդանոցը քսան տարի առաջ։
Ժամանակի մոռացված մեքենան.Երևանի ժամացույցների գործարանը՝ ներսից. ֆոտոշարք
Հիվանդանոցը գտնվում է չմշակված հանքահորում։ Այստեղ մաքուր աղի քարանձավներ են, որտեղ բուժում են օդով։ Սպելեոթերապիայի սկզբունքը պարզ է. պետք է միայն շնչել։ Օրգանիզմի վրա ազդում են նատրիումի և քլորի իոնները։ Դրանք մոտ են ծովի աղին և ամրապնդում են իմունային համակարգը։ Բուժման ընթացքում հիվանդները մարզվում են, թենիս, խաղաթուղթ կամ լոտո խաղում, որտեղ քարերին փոխարինում են աղի բեկորները։
Sputnik Արմենիա կայքում ժամանակ առ ժամանակ կարելի է վերհիշել այն կարևոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 1996-2001թթ–ին և պահպանվել Դմիտրի Պիսարենկոյի արխիվում։ Պիսարենկոն 1993–2001 թվականներին Երևանում НТВ-ի թղթակիցն է եղել և պահպանել է այդ ժամանակաշրջանի ամենավառ իրադարձությունների վերաբերյալ ռեպորտաժները։