Աստծուն անտեղի չի հիշատակել. Եվգենի Պետրոսյանը Երևանում խոսեց իր ամուսնալուծության մասին

Պետրոսյանը հաճախ է ասել, որ ընտանիքը սրբություն է, և աստված այն պաշտպանում է։ Լրագրողները հիշեցրել են այդ ասածն ու փորձել են «նեղել»։ Սակայն չի հաջողվել, հումորիստի անկեղծությունը բոլորին զարմացրել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբան, մեր հայրենակից Եվգենի Պետրոսյանն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծության համար լուրջ պատճառներ են եղել։

Ամուսնալուծության գործընթացի հանգամանքների մասին նա չխոսեց`մինչ օրս ընթացող դատավարության բնականոն ընթացքը չխոչընդոտելու համար։

«Նախկինի մոտ ենք եկել». Եվգենի Պետրոսյանի փաստաբանը «պատմական» լուսանկար է հրապարակել

«Չեմ ցանկանում խոսել, քանի դեռ դատավարություն է ընթանում։ Ես նորմալ մարդ եմ, ինձ այդպես է թվում։ Բայց եթե պատճառ չլիներ, այս ամենը չէր լինի», – ասաց նա։

Եվգենի Պետրոսյանը չփորձեց արդարանալ` նշելով, որ «արդարանալու ոչինչ չունի»։

Հումորիստի խոսքով` իր ամուսնալուծությունը հանդիսատեսի սերը «միայն ավելացրել է և ոչ պակասեցրել»։ Նախկին կնոջ հետ ստեղծագործական միության փլուզումն, այնուամենայնիվ, արտիստի գործունեության վրա որևէ կերպ չանդրադարձավ։ Ավելին` Պետրոսյանը ավելի ակտիվ սկսեց համերգային գործունեություն ծավալել։

«Դե, ինչ արած, այդպիսին է կյանքը», – եզրափակեց նա։

Գալկինն անցել է Պետրոսյանին. «կորպորատիվ» ելույթի համար նա 50 հազար եվրո է պահանջում

Ելենա Ստեպանենկոյի հետ ամուսնալուծության մասին նորությունից հետո պարզվել էր, որ իրականում ընտանիքում հարաբերությունները վաղուց էին փչացել, իսկ զույգն արդեն երկար ժամանակ փաստացի առանձին է ապրում։ Սակայն Եվգենի Պետրոսյանը հաճախ էր խոսում, որ «ընտանիքը սրբություն է, և աստված այն պաշտպանում է»։

«Ամեն դեպքում չեմ ընկճվում». Պետրոսյանն ավելի քան մեկ տարի չի կարողանում իր տուն մտնել

Երևանում լրագրողները հիշեցրին Պետրոսյանին այդ մասին`հետաքրքրվելով, թե ինչու էր նա հիշատակում աստծուն, թեև գիտեր, որ ընտանիքում ամեն ինչ վատ է։

«Աստծուն անտեղի չեմ հիշատակել, հավատում էի այն ամենին, ինչ ասում էի», – նշեց նա։

Եվգենի Պետրոսյանը Երևանում կներկայացնի իր բացարձակ նոր` թարմ համարներով հագեցած ծրագիրը։ Ի դեպ, նա նոյեմբերի 20-ին արդեն հասցրել է հանդես գալ, սակայն նեղ շրջանակի համար։ Եվգենի Պետրոսյանի խոսքով` բավականին ջերմ ընդունելություն է եղել։

«Ես միայն երջանիկ կլինեմ, եթե իմ այցերն այստեղ ավանդույթ դառնան։ Աստծու թույլտվությամբ։ Եթե հեռուստատեսությունը ցուցադրի ամբողջ համերգը, ապա պետք է նոր ծրագրի ներկայացնել, քանի որ նույնը սխալ է բերել։ Վերջին ծրագիրը նոր եմ թողարկել, և երբ այն կփոխվի, չգիտեմ», – ասաց արտիստը։

Պետրոսյանը պատմել է նաև, որ ելույթ է ունենում 1962 թվականից, և դա ռեկորդ է իր ժանրում։ Նրա համոզմամբ` հեռուստատեսությունում աշխատելը լրացնում էր թատրոնի բացը։

Սկզբունքի հարց է. ինչու Սլավա Ստեփանյանը չի հեռացրել «հայկական» բառը թատրոնի անվանումից

Եվգենի Պետրոսյանը, սակայն, ուզում է Կոմեդիայի թատրոն ստեղծել։

«Ես մեծ ստեղծագործական ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ իրականացնել դրանց գոնե մի մասը։ Ինձնից հետո պետք է թողնեմ հումորի կամ կոմեդիայի թատրոն։ Հեռուստատեսայինը, միևնույնն է, ժամանակավոր է, քանի որ քանի դեռ դու աշխատում ես` այն գոյություն ունի, երբ դադարում ես որևէ բան անել, ամեն ինչ ավարտվում է», – նշեց Պետրոսյանը։

Նոյեմբերի 24-ին Եվգենի Պետրոսյանը 20 տարվա մեջ առաջին անգամ համերգով հանդես կգա պատմական հայրենիքում։ Մի քանի տարի առաջ նա Հայաստան էր ժամանել մասնավոր այցով։

Հիշեցնենք, որ անցած տարի Եվգենի Պետրոսյանը բաժանվեց Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր ավելի քան 30 տարի։ Այսօր ամուսինները դատարանի միջոցով կիսում են գույքը։

«Նույն տղան եմ». Եվգենի Պետրոսյանը 74–ամյակը սիրելիի հետ նշում է Փարիզում

Արտիստն ավելի քան մեկ տարի չէր կարողանում մտնել իր մոսկովյան բնակարան, որտեղ հումորային և թատերական գրականության մեծ հավաքածու է պահպանվում։