Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մոսկովյան այցից հետո մեկնելու է Բելգիայի Թագավորություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Հարությունյանը Մոսկվայում մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարը Ֆինլանդիայի գիտության և մշակույթի նախարարի հրավերով կմեկնի Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ մասնակցելու ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության շրջանակում կայանալիք Արևելյան գործընկերության կրթության հարցերով նախարարական հանդիպմանը:

«Ամբողջ կռիվը գիտեմ` ինչումն է». նախարարը հանդիպեց ԵՊՀ–ի դասախոսների հետ

Կրթության նախարարական հանդիպումը, որն անցկացվում է տարին մեկ անգամ, կազմակերպում են տվյալ ժամանակահատվածում նախագահող անդամ երկրները: Միջոցառմանը հրավիրված են Արևելյան գործընկերության, ԵՄ նախագահության եռյակի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հակոբյան. «Տևական բողոքի ակցիաներն ազդում են իշխանության վարքագծի վրա»

Այս տարի հանդիպումն անցկացվում է «Ապագա ուսուցում և դասավանդում» խորագրով՝ հստակ ուղղվածություն ունենալով ուսուցիչների որակի ապահովումը:

Արայիկ Հարությունյանը պատրաստ է աղմկահարույց հարցը քննարկել շահագրգիռ կողմերի հետ