ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա – Ստեփանծմինդա– Լարս ճանապարհի Գուդաուրի–Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին։
«Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի բեռնատարն ուղևորվել է ՌԴ. արտահանումը թույլատրվել է
Նշվում է, որ սահմանափակումները գործում են ձյան տեղումների, մերկասառույցի ու ցածր ջերմաստիճանի պատճառով։ Այս հատվածում արգելված է կցորդիչով ու կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը։ Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը բաց է։
«Կազբեգ» – «Վերին Լարս» սահմանային անցակետը Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից
Այս տարվա սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին «Վերին Լարսի» անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումներ էին գոյացել` տեխնիկական կանոնակարգի խախտման ու վատ եղանակային պայմանների պատճառով։