Արմեն Սարգսյանը կմեկնի Լոնդոն

Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ 21 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Միասին կարող ենք շատ ավելին անել. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

«Որքան ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք». նախագահը պարգևատրել է Մանսուրյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Արևելյան գործընկերության ղեկավարների լիագումար նիստին, որը նվիրված է ներդրողների համար հնարավորություններին: Գագաթնաժողովը միտված է ներդրողների ավելի մեծ ուշադրություն հրավիրելու Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջաններին, բարձրացնելու ներդրողների իրազեկվածության մակարդակը, խթանելու Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության աճը:

Հունաստանի նախագահը ՀՀ նախագահին խոստացել է նպաստել ԵՄ հետ վիզայի ազատականացման արագացմանը

Ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Արմեն Սարգսյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։