ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. նա մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»

Թերթի տվյալներով՝ օրերս Հայաստանում բացված «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական ընկերության փոխնախագահը մեկնել է ՀՀ–ից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. վերջինս մեկնել է ՀՀ-ից։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։ «Ուրբաթ օրը ՊԵԿ–ը հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին։ Նա «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է»,–գրում է թերթը։ «Հրապարակը» հիշեցնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում բացվեց այս ընկերության ու Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» համատեղ բիզնես-պրոյեկտը՝ կերամիկայի գործարանը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուզում ես Ծառուկյանին հունից հանե՞ս. ԲՀԿ առաջնորդը` «Սերամիզիան» սպասքի գործարանի բացմանը

ՊԵԿ-ից թերթի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Ծառուկյանի իտալացի գործընկերը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, շեշտել են՝ հարցաքննությունը չի վերաբերել կերամիկայի գործարանին: Նույնը կրկնել է Պոլիդորիի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե որ գործով է իր վստահորդը հարցաքննվել:

Նա միայն ասել է, որ համաձայնություն չունի նրանից մանրամասներ հայտնելու, իսկ Պոլիդորին հարցաքննությունից հետո մեկնել է Հայաստանից: «Հրապարակը» հիշեցնում է, որ դեռևս 2014-ին իտալացի այս գործարարին ընդունել էր նաև այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվում էր Հայաստանում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու նախագիծը։

«Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել». Ծառուկյանը` իշխանության մասին

Ըստ թերթի հրապարակման` սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գործարանի բացման, ապա տանտիրոջ հանդեպ քրեական գործ է հարուցվում։ Այդպես եղավ նաև «Սպայկայի» դեպքում՝ պանրի գործարանի բացումից օրեր անց տնօրենը կալանավորվեց, ապա մեծ գումար վճարելով՝ ազատ արձակվեց, և սկսվեց «Սպայկայի» սնանկացումը»:

«Հեղափոխությունից հետո մտածում էին` ներդրողները հերթ են կանգնելու». Ծառուկյան

Հիշեցնենք, որ «Սերամիզիան» կերամիկական սպասքի գործարանի բացման արարողությունը նոյեմբերի 7–ին էր։ Գործարանը, ըստ Ծառուկյանի, 500-1000 աշխատատեղ կապահովի։