Իրանցին փորձել է մեծ քանակությամբ թմրանյութ բերել ՀՀ. նա նախկինում նման փորձ էլի է արել

Մեղրիի անցակետով Իրանից Հայաստան թմրանյութ բերել փորձող իրանցին բերման է ենթարկվել ու ձերբակալվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքը։

Դեղատան աշխատակցի վրա հարձակված երիտասարդի տան նկուղում ՔԿ–ն խոշոր չափի թմրանյութ է գտել

«Նոյեմբերի 19-ին «Մեղրի» մաքսային կետով Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևանի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի մեկ քաղաքացի։ Նա մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կինը կալանավոր ամուսնուն ադրբեջանական թեյի տուփով մարիխուանա է տարել. լուսանկար

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է։ Ավելին, ստացվել են նաև փաստական տվյալներ՝ նրա կողմից նախկինում ևս ՀՀ թմրամիջոցներ ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն: