Երեխաները վերվերի են պարում Բաղրամյան 26-ում. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտները հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի բակում և մեծ ոգևորությամբ պարել։
Sputnik

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ բազմաթիվ երեխաներ հավաքվել են ՀՀ նախագահական նստավայրի բակում՝ Բաղրամյան 26-ում, և պարել։ Տեսանյութը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Արմեն Սարգսյանը պարում է Թթի փառատոնում. տեսանյութ

«Այսօր երեխաների համաշխարհային օրն է, և մենք Բաղրամյան 26-ի բակում նշում ենք երեխաների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայի 30-ամյակը: Ամեն օր պետք է լինի երեխաների տոնը, բայց այսօր այստեղ այսպես ենք նշում»,- ասում է նախարարը և ավելացնում, որ վերջին օրերի ընթացքում երեխաների հետ մի շարք քննարկումներ են ունեցել, որոնցից հետո հետաքրքիր գաղափարներ են ծնվել:

Նույն միջոցառումից մեկ այլ տեսանյութ էլ հրապարակել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում մանրամասներ պատմեց միջոցառումից:

«Հայաստանի Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտները հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի բակում՝ Բաղրամյան 26-ում: Վերջին երկու օրերի ընթացքում մի շարք քննարկումներ և միջոցառումներ են իրականացվել, որոնց մասնակցել են նաև այդ երեխաները: Նրանք բարձրացրել են իրենց հուզող հարցերը` ցանկանալով ավելի լսելի դարձնել իրենց ձայնը»,-ասաց նա:

Ըստ Զոհրաբյանի՝ քննարկվել են երեխաների առողջապահական, նրանց իրավունքների մասին մի շարք խնդիրներ, որոնց մի մասը օրենսդրական լուծումներ են պահանջում, և առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի տարբեր օրենքներում փոփոխություններ, որոնց շնորհիվ երեխաների իրավունքներն ավելի պաշտպանված կդառնան:

«Հիշիր` սա միայն մեր պայքարը չէ». ովքե՞ր հաղթեցին «Իմ ընկեր…» շարադրությունների մրցույթում