ՌԱԴԻՈ

Վարոսյան. «Դատարանը ճանաչել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը»

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալի դեմ հարուցված քրեական գործի հանգամանքներին և իրենց` Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքին:
Sputnik
Վարոսյան. «Դատարանը ճանաչել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը»

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանը Վերաքննիչ դատարանի որոշման տեքստին հանգամանորեն ծանոթանալուց հետո միայն հանրությանը մանրամասն կներկայացնի պաշտպանական կողմի տեսակետը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Քաղաքական հետապնդման ենթարկվելու համար պարտադիր չէ քաղաքական գործիչ լինել». Արսեն Բաբայան

«Որքան հասկացանք հրապարակումից, դատարանը ճանաչել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը` գրեթե ողջ ծավալով, ինչը ներկայացված էր մեր բողոքում»,- հայտնեց նա: 

Պաշտպանի խոսքով`այսինքն`դատարանը փաստել է, որ գոյություն չունի հիմնավոր կասկած առ այն, որ Արսեն Բաբայանը հնարավոր է առնչություն ունի իրեն վերագրվող արարքին: Բացակայել են կալանքի համար օրենքով սահմանված հիմքերը: Դատարանը գնահատական է տվել նաև քրեական հետապնդումը բացառող հանգամանքների պայմաններում հետապնդում իրականացնելուն, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման ժամանակ թույլ տրած խախտումներին:

Ի՞նչ գործունեություն կծավալի Արսեն Բաբայանը և հանուն ինչի՞. նա խոսեց ապագա պլաններից

«Ինչևէ, տեքստին հանգամանորեն ծանոթանալուց հետո, կարծում եմ` պարզ կլինի, թե կոնկրետ ո՞ր գործողություններն են, կամ ո՞ր հանգամանքներն են, որոնք Վերաքննիչը դրել է Բաբայանի իրավունքների խախտումը ճանաչելու մասին իր կայացրած որոշման հիմքում»,- նշեց Վարոսյանը: 

Քաղաքական որոշմամբ ինձ տարան, փակեցին, քաղաքական որոշմամբ ազատ արձակեցին. Արսեն Բաբայան

Փաստաբանի համոզմամբ՝ ինքն այս գործով նախաքննության ավարտ առհասարակ չի ակնկալում և կարծում է, որ ավարտման միակ հնարավորությունը լինելու է քրեական գործի կարճումը: