Billboard–ը հայտնել է «տասնամյակի կնոջ» անունը

Տասն անգամ Grammy–ի արժանացած կինը American Music Awards մրցանակաբաշխությանը նաև «Տասնամյակի արտիստ» կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Billboard պարբերականն ընտրել է Billboard"s Women in Music 2019 մրցանակի «Տասնամյակի կին» անվանակարգի առաջին դափնեկրին։ Այդ մրցանակին կարժանանա ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտը։

Victoria's Secret–ի ռուս հրեշտակները. ովքե՞ր են ամենահայտնիները. լուսանկարներ

Նա մրցանակը կստանա դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսում, The Hollywood Palladium թատրոնում։ Women in Music 2019–ի մրցանակներ կստանան նաև Բրենդի Կարլայլն ու Նիկի Մինաժը։

«Սպասում ենք հարսանիքին». երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նշանվել է

Տասն անգամ Grammy–ի արժանացած Սվիֆթը նաև «Տասնամյակի արտիստ» կճանաչվի American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 25-ին։

Հիմա ամենահարուստն ենք. երգչուհի Էմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Տարբեր ժամանակներում «Տարվա կին» են ճանաչվել Սինդի Լոպերը, Ժանել Մոնեն, Քեյսի Մասգրեյվսը, Արիանա Գրանդեն։

Սիրելի հյուրը Ռեյ Չարլզն էր ու հարազատ ջազը․ ինչպես հայ երգչուհին իրեն գտավ Նյու Յորքում