Շմոլ գազից մահացած երեխաների հայրը նրանց 2 տարի առաջ էր տեսել. նա չի կարողանում ուշքի գալ

Նոր Հաճնում տեղի է ունեցել շմոլ գազից մահացած երեխաների և նրանց տատիկի հոգեհանգիստը։ Հարյուրավոր քաղաքացիներ եկել էին հրաժեշտ տալու ողբերգության զոհերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Նոր Հաճնի բնակիչներն այսօր` նոյեմբերի 19–ին, հրաժեշտ են տալիս շմոլ գազից մահացած երեխաներին ու նրանց տատիկին։ Սարսափելի դեպքն իսկական շոկ է քաղաքացիների համար։ Բազմաթիվ մարդիկ եկել էին հրաժեշտ տալու ողբերգության զոհերին։ Այստեղ էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Շմոլ գազից մահացած երեխաների հայրը նրանց 2 տարի առաջ էր տեսել. նա չի կարողանում ուշքի գալ

Երեխաների հայրը` Արման Մարգարյանը, վերջին անգամ նրանց տեսել է 2017թ.-ին։ Երկու տարի առաջ ընտանիքում ևս մի ողբերգություն տեղի էր ունեցել. սպանվել էր Արմանի եղբայրը։ Այդ պատճառով էր եկել Հայաստան։ Այնուհետև մեկնել էր արտագնա աշխատանքի և դրանից հետո չէր վերադարձել։ Մարգարյանն ապրում է Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Նա չէր կարողանում զսպել արցունքները` չթաքցնելով վիշտը։ Արմանի նախկին քաղաքացիական կինը` երեխաների մայրը, որն ազգությամբ ուկրաինուհի է, այժմ ապրում է Օդեսայում։ Դատելով ամեն ինչից` մայրը երեխաներին երկար ժամանակ չի տեսել, որովհետև խզել է հարաբերությունները նրանց հետ։

Արմանի եղբայրը` Աշոտ Մարգարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ եղբայրն ու կինը մի քանի տարի առաջ որոշել են հաշտվել, միանալ և տանել երեխաներին, բայց հետո ինչ-որ տարաձայնություններ են առաջ եկել, և երեխաները մնացել են Նոր Հաճնում` Արմանի մոր մոտ։ Երեխաներին տվել են մոր ազգանունը` Միրոնյուկ։

Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

«Եղբայրս ավելի հաճախ գալու հնարավորություն չուներ։ Ծանր պայմաններում էին երեխաներն ապրում։ Ինչով կարողանում էինք, օգնում էինք», – ասում է Աշոտ Մարգարյանը։

Շմոլ գազից մահացած երեխաների հայրը նրանց 2 տարի առաջ էր տեսել. նա չի կարողանում ուշքի գալ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Նոր-Հաճնի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել էր 5 քաղաքացու դի: Մահացածները տան բնակիչներն էին` տատը և 4 թոռները` 77-ամյա Ժաննա Սիմոնյանը, 16-ամյա Էդուարդ Մ.-ն, 12-ամյա Սերինե Մ.-ն, 15-ամյա Տիգրան Ս.-ն և 14-ամյա Ժաննա Մ.-ն։