Քրեական աշխարհի ներկայացուցիչները դեկտեմբերի սկզբին Ծաղկաձորում «սխոդկա» կանեն. «Փաստ»

Հավաքի հիմնական նպատակն, ըստ թերթի, կառավարության օրենսդրական նախաձեռնությունն է, որը լուրջ անհանգստություն է առաջացել քրեական աշխարհում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով` դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանում նախատեսվում է քրեական աշխարհի ներկայացուցիչների բավականին լուրջ հավաք՝ «սխոդկա», որին, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մասնակցելու են քրեական աշխարհի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում` օտարազգի։

«Մեր աղբյուրը փոխանցում է, որ գողական «սխոդկային» ներկա են լինելու ռուսական քրեական աշխարհի որոշ հայտնի դեմքեր, ինչպես նաև վրացի և եզդի «օրենքով գողեր»»,– գրում է «Փաստը»։

Հավաքի հիմնական նպատակն, ըստ թերթի, կառավարության ներկայացրած օրինագիծն է, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու համար։ Այս նախաձեռնությունն, ըստ «Փաստի», լուրջ անհանգստություն է առաջացրել քրեական աշխարհում։

«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել

«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկան. Վարդան Ղուկասյան

«Քրեական աշխարհի «հսկաները» տեղում փորձելու են հասկանալ, թե սա ինչպես կարող է ազդել իրենց վրա, և իրենք ինչպես կարող են իրենց հետագա ներկայությունն ապահովել ՀՀ տարածքում»,– ծաղկաձորյան «սխոդկայի» մասին գրում է թերթը։

Օրենք՝ «օրենքով գողերի» համար․ Փաշինյանի բռնած գործը երկու ավարտ կարող է ունենալ

«Փաստը» նաև հայտնում է, որ հավաքը տեղի է ունենալու Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից մեկում, թե որում` հայտնի չէ։