Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի գործի Ռուսաստանի անվտանգության դեմ։ Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը պատրաստ էր կենսալաբորատորիաների վերաբերյալ հուշագիր ստորագրել, բայց ռուսական կողմն առաջարկել է սկզբից մշակել փաստաթղթի տեքստը։ Երբ կողմերը պատրաստ լինեն, այդ ժամանակ էլ կստորագրվի պայմանագիրը։ Այս մասին այսօր ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուսանք` գործընթացը չի ձգձգվի». Զախարովան` ՀՀ–ի կենսալաբորատորիաների հուշագրի մասին

Նոյեմբերի 11–ին ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում լրագրողներին ասել էր, որ ռուս մասնագետների` հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու հուշագրի հետ կապված բանակցություններն ավարտվել են։

«Աշխատում ենք (փաստաթղթի վրա` խմբ), երբ կողմերը պատրաստ լինեն, այդ ժամանակ էլ կստորագրենք», – ասաց Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարը չպարզաբանեց, թե ռուսական կողմը հատկապես ինչ է ցանկացել լրացուցիչ մշակել։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեությունը չի ֆինանսավորվում ԱՄՆ–ի կողմից։ Թեև ի սկզբանե այդ հաստատությունները ստեղծվել են ամերիկյան միջոցներով, դրանք Հայաստանի սեփականությունն են, ամերիկացիները մուտք չունեն այնտեղ։

«Այսինքն` ոչ ոք առանց Հայաստանի իշխանությունների թույլտվության չի կարող մտնել կեսալաբորատորիայի տարածք։ Դա շատ կարևոր պահ է։ Նույն ամերիկացիները չեն կարող ազատ մուտք ունենալ այդ հաստատություններ», – պարզաբանեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանը «գաղտնազերծել» է Պուտինի հետ գազի սակագնի մասին բանակցությունների մանրամասները

Նրա խոսքով` այս պահին ամերիկացիները նույնքան շանս ունեն թափանցելու կենսալաբորատորիաների տարածք, որքան և ռուսները։

«Կարդալով ռուսական մամուլ` երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ–ի ներկայացուցիչները կարող են ցանկացած պահի մտնել այնտեղ, բայց դա այդպես չէ», – հավելեց Փաշինյանը։

ՀՀ–ում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով. Փաշինյան

Նա նաև նշեց, որ Հայաստանը և Ռուսաստանը, լինելով ռազմավարական դաշնակիցները, չեն կարող գործել միմյանց դեմ, չեն կարող ոտնահարել միմյանց անվտանգության շահերը։

«Բացառված է, որ Հայաստանը գործի Ռուսաստանի անվտանգության դեմ։ Նման բան ուղղակի չի կարող լինել։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը նույնպես չի գործի Հայաստանի անվտանգության դեմ», – հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում գործող կենսալաբորատորիաներն օգտագործվում են զուտ բժշկական նպատակներով։

«Մեր օրոք այդ թեմայով որևէ հարց չի քննարկվել». Փաշինյանը` Լավրովի հայտարարության մասին