Գլխավոր շտաբի պետին չե՞ն հեռացնի. ՀՀ ՊՆ–ն պարզաբանում է տվել

Մամուլում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում տեղի ունեցող պաշտոնանկությունների ու նշանակումների մասին լուրեր են շրջանառվում։ Sputnik Արմենիան փորձել է դրանց իսկության վերաբերյալ պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ԶԼՄ–ների տարածած լուրերն այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարությունում փոփոխություններ են լինելու։

Ոչ մի գլխավոր շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի պաշտոնավարել. Արտակ Դավթյան

Մովսես Հակոբյանի ու նրա տեղակալների ազատումները նախապատմություն են ունեցել. «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Գլխավոր շտաբում պաշտոնանկություններ ու փոփոխություններ չեն նախատեսվում։

Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանը կազատվի պաշտոնից, իսկ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը կմնա համակարգում և, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Դավթյանի փոխարեն: Կայքի տվյալներով` Դավթյանի մյուս 3 տեղակալների հարցը դեռևս որոշված չէ։ Իրեն` Դավթյանին, իբր նշանակելու են ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության ղեկավար։

Մինչդեռ Sputnik Արմենիային հաջողվեց պարզել, որ իրականում Զինվորական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնելու է Մովսես Հակոբյանը։

Փաշինյանի «զեմլյակը» կնշանակվի ԳՇ պետի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի փոխարեն. «Ժողովուրդ»

Բանն այն է, որ նոյեմբերի 18–ին Հակոբյանին ազատել էին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից։ Այժմ տեսչությունը դառնալու է Զինվորական վերահսկողության ծառայություն, որը, մեր տեղեկություններով, կգլխավորի Հակոբյանը։

Նշենք` Հակոբյանը գլխավոր զինվորական տեսուչ է նշանակվել նախորդ տարվա մայիսին` Փաշինյանի` ՀՀ վարչապետ  ընտրվելուց հետո։ Մինչ այդ նա Գլխավոր շտաբի պետն էր։

Նախկինում Հակոբյանը եղել է նաև Արցախի ՊԲ–ի հրամանատար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։

Մովսես Հակոբյանը, ի դեպ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մորեղբայրն է: