ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արարատի մարզի Բուրաստան գյուղի դաշտերում այսօր հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած տղամարդուն դաշտում ընկած տեսել են համագյուղացիները, որոնք էլ ահազանգել են իրավապահներին։ Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ իրավապահները զննել են մարմինն ու վնասվածքներ գտել։
Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ կդառնա, թե միայնակ ապրող տղամարդը ինչու է մահացել, և, արդյո՞ք վնասվածքներն առնչություն ունեն մահվան հետ։ Արարատի մարզի իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։
Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանը ձերբակալվել է. ԱԱԾ