Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների իրավունքները նույնպես պետք է պաշտպանվեն. Ատովմյան

«Ատովմյան իրավաբանական և խորհրդատվական ընկերության» տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանը «Sputnik զրույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է ՄԻՊ-ի`հայաստանյան մի քանի հոգեբուժարաններում իրականացրած մշտադիտարկման արդյունքներին, հայտնաբերած խախտումներին ու բացթողումներին:
Sputnik

Մարատ Ատովմյանը զրույցի ընթացքում խոսել է իր վարույթում ընդգրկված կոնկրետ գործի մասին, երբ երկու կանայք (մայր ու աղջիկ) իրենց կամքին հակառակ հարկադիր բուժման պատրվակով հայտնվել են հոգեբուժարանում: Դատավարությունից հետո վճիռը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որն ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փաստելով, որ խախտվել են ՀՀ քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված հարկադիր բուժման մի շարք դրույթներ:

«Ազգին հոգեբա՞ն է պետք». ինչպիսին է հոգեկան առողջության վիճակը Հայաստանում

«Խնդիրն իսկապես մտահոգիչ է և ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների հետ, որովհետև հոգեկան առողջության կենտրոնները համարվում են պետության հսկողության տակ գտնվող փակ հաստատություններ, հետևաբար եթե դրանցում տեղի է ունենում մարդու իրավունքների որևէ խախտում, նշանակում է՝ մարդու հիմնարար իրավունքները պետությունն է խախտում»,- նշեց փաստաբանը: 

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից

 Ատովմյանն իր վստահորդի շահերի պաշտպանության նպատակով եղել է նման հաստատություններից մեկում, որտեղ առկա մթնոլորտն ու պայմանները ծանր տպավորություն են թողել նրա վրա։

Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել