Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և «Նիսանի» կին վարորդի ամբողջական տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ի սահմաններում Խանջյան փողոցն Ագաթանգեղոսին միացնող թունելում «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաների վթար է տեղի ունեցել։ 

Երևանում 18 մարմնավաճառի բերման են ենթարկել ոստիկանության բաժին. տեսանյութ

Նախնական տեղեկություններով` «Օպելի» վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է «Նիսանին» բախվելու պատճառ: «Նիսսանի» կին վարորդը չի տուժել, իսկ Օպելի վարորդը մահացել է։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Օպելի» վարորդը Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանն է։ Ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և «Նիսանի» կին վարորդի ամբողջական տվյալները:

Հայ–վրացական սահմանին հերթի մեջ հայի մեքենա է այրվել. տեսանյութ