Շմոլ գազից թունավորվելու հետևանքով մահացած 4 երեխաների հայրը կգա Հայաստան. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ից տեղեկացրել են, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Նոր Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացած 4 երեխաների հայրն առավոտյան կլինի Հայաստանում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում, ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

Շմոլ գազից մահացած երեխաներից երկուսը «Արարատի» կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

Տեղափոխման հետ կապված հարցերը լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,–գրել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ մահացած 4 երեխաների հայրը ցանկացել է Ուկրաինայից Հայաստան վերադառնալ, բայց օդանավակայանում ձերբակալվել է, որովհետև շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը։

Նա խնդրել էր, որպեսզի իրեն թողնեն, որ վերադառնա ու մասնակցի մոր և երեխաների հուղարկավորությանը:

Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 16–ին Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և  իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն: