Շաբաթվա ընթացքում գրանցված ՃՏՊ–ների պատճառով զոհվել է 2 մարդ, թունավորումից` 5. ԱԻՆ

Հանրապետության տարածքում շաբաթվա ընթացքում գրանցվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում  նոյեմբերի 11-ից 17-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է 400 դեպք, որից  214-ը՝ արտակարգ:

Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրն օդանավակայանում ձերբակալվել է

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին