Իրանում զանգվածային ցույցեր են. ԱՄՆ–ն աջակցում է բողոքի ակցիայի մասնակիցներին

Վառելիքի վաճառքի նոր կանոնների կիրառումից հետո Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել։ Ցուցարարները բողոքում են վառելիքի վաճառքի սահմանափակման ու գների թանկացման դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են մեկնարկել այն բանից հետո, երբ իշխանությունը որոշել է սահմանափակել բենզինի վաճառքն ու բարձրացնել գինը։ Վաշինգտոնն աջակցում է իրանցի ցուցարարներին։

Բազմահազարանոց բողոքի ակցիաներ. ինչ է կատարվում Թբիլիսիում. տեսանյութ

Բողոքի ակցիաների ժամանակ իրավապահ մարմինների հետ բախումներ են եղել։ Բախումների հետևանքով երկու մարդ է մահացել։

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ կիրակի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն աջակցում է Իրանի ժողովրդին խաղաղ ցույցերի հարցում ու դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։

Ավելի վաղ Իրանի իրադարձություններին անդրադարձել էր ԱՄՆ-ի պետդեպի խոսնակ Մորգան Օրտագուսը։ Նրա խոսքով` Վաշինգտոնը դատապարտում է ցույցերի ֆոնին ինտերնետն անջատելու Թեհրանի ձեռնարկած փորձերը։ Օրտագուսը հայտնել է նաև, որ սատարում է «իրանցի բազմաչարչար ժողովրդին»։

Սիրիայի հարցով հանդիպումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի սկիզբ

Իրանի ԱԳՆ–ում Պետդեպի դիրքորոշումը որակավորել են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։

Նշենք` ցույցերն Իրանում սկսվել են վառելիքի նոր պայմանների ներդրումից հետո։ Այդ կանոնների համաձայն` ամեն մեքենայի թույլատրվում է գնել ամսական 60 լիտր բենզին, մեկ լիտրի դիմաց վճարելով 15 000 ռիալ (0,36 դոլար)։ Յուրաքանչյուր լրացուցիչ լիտր արժենալու է 30 000 ռիալ (0,71 դոլար)։

Նախկինում վարորդներին թույլատրվում էր գնել մինչև 250 լիտր մեկ լիտրի դիմաց 10000 ռիալով (0,24 դոլար)։

Վարդանյան. «Թեհրանում դեռ հույս ունեն, որ ԱՄՆ-ն կվերանայի իր դիրքորոշումը