«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճնում տեղի ունեցած սարսափելի ողբերգության հետևանքով տատը և նրա չորս անչափահաս թոռները շմոլ գազից թունավորվեցին և մահացան։ Վշտահար հարևանները պատմում են մահացած երեխաների, նրանց ծնողների և սոցիալական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Դրսում կեսօր է, բայց Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի եռահարկ շենքերից մեկի շքամուտքում լամպ է վառվում։ Լամպը տարածքը լուսավորելու համար չի վառվում, այն միակ նշանն է, որ գուժում է`  շենքում մարդ է մահացել։

Սիրով ընտանիք էին. շմոլ գազից մահացած տատն ու 4 թոռները միայն մեկ բանի կարիք են ունեցել

Հին հայկական սովորույթ է` եթե կյանք է «մարել», պետք է լամպ վառել։ Կարևոր չեն մահվան հանգամանքները, մահացածների սեռն ու տարիքը։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Հետո մահացածների բնակարան տանող մուտքն է` սովորական սանդուղքներով։ Շենքի պատերն այնքան բարակ են, որ բնակարաններում լսվում է, երբ ինչ–որ մեկը շքամուտքում աղմկում է։

«Չէր կարող այնպես լինել, որ բոլոր երեխաներն էլ տանը լինեին, և շենքում այդ մասին չիմանային։ Երեխաները մե՛կ արագ բարձրանում էին, մե՛կ իջնում, աղմկում և խաղում միմյանց հետ։ Արդեն երկու օր է` մեզ մոտ անտանելի լուռ է... Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչպիսի մեռյալ լռության մեջ կանցնի Նոր տարին», – աչքերը առաստաղին հառելով և արցունքները զսպելով` պատմում է սարսափելի հանգամանքներում մահացած ընտանիքի հարևանուհին։

Շմոլ գազից մահացած երեխաներից երկուսը «Արարատի» կանանց թիմի ֆուտբոլիստներ էին

77–ամյա տատիկը` Ժաննա Սիմոնյանը, և նրա չորս անչափահաս թոռները` 16–ամյա Էդուարդը, 15–ամյա Տիգրանը, 14–ամյա Ժաննան և 12–ամյա Սերինեն, շաբաթ օրը խեղդվել են շմոլ գազից և մահացել։ Երեխաները մեծացել են առանց ծնողների. հայրը` Արման Մարգարյանը, երկար ժամանակ ապրում և աշխատում է Ռուսաստանում, իսկ մոր` ազգությամբ ուկրաինուհի Օլգա Միրոնյուկի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ Չորս երեխաներն էլ ծնվել են Ռուսաստանում` Մարգարյանի և Միրոնյուկի քաղաքացիական ամուսնության ընթացքում։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Մարգարյանը պաշտոնապես այդպես էլ չի ճանաչել երեխաների հայրությունը, և նրանք ստացել են մոր ազգանունը։ 2008թ–ին ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան` Մարգարյանի ծնողների տուն։ Միրոնյուկն ընդամենը մեկ տարի է ապրել ընտանիքի հետ, իսկ հետո անհետացել է. հնարավոր է` վերադարձել է Ռուսաստան։ Նա երեխաների հետ կապը չի պահպանել։

«Նման խոսակցության ժամանակը չէ, բայց նա ի՞նչ մայր է։ Ինչպե՞ս կարելի էր թողնել նման լուսավոր երեխաներին, թքել նրանց վրա և բոլորովին չհետաքրքրվել, թե ինչպես և ինչով են ապրում», – բարկացած ասում է հարևաններից մեկը։

Ընտանիքն ապրել է տատիկի թոշակով, որը Նոր Հաճնի մանկապարտեզի նախկին վարիչն էր, «Փարոս» աղքատության նպաստով, հոր`Ռուսաստանից հազվադեպ ուղարկած փողերով և հոր ավագ եղբոր` Աշոտ Մարգարյանի ֆինանսական աջակցությամբ։ Երեխաների հորեղբայրը ընտանիքի հետ մի քանի շենք այն կողմ է ապրում։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Նա ավագ եղբորորդուն` 16–ամյա Էդուարդին, հետը աշխատանքի է տարել, որտեղ նրան սովորեցրել է համակարգչով աշխատել և պայմանական աշխատավարձ վաստակել։ Հենց հորեղբայրն է վատ կանխազգացում ունեցել, երբ ընտանիքը զանգերին չի պատասխանել։ Նա որոշել է պարզել, թե ինչ է պատահել.  եկել է, փակ դուռը կոտրել և մորն ու եղբոր զավակներին մահացած գտել։ Հորեղբոր արձակած ճիչերից և աղաղակից հարևանները դուրս են նետվել բնակարաններից։

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

«Ես տուն մտա և անմիջապես գնացի հյուրասենյակ։ Տիկին Ժաննան` փոքրիկին` Սերինեին գրկած, պառկած էր թախտին։ Նրա աչքերը բաց էին... Կողքին պառկած էր Ժաննան։ Ես միայն կպա երեխաներին, զգացի նրանց մարմինների սառնությունը և դուրս փախա բնակարանից», – արցունքները խեղդելով` պատմում է հարևանուհի Քնար Սարոյանը։ Տղաների մարմինները գտել են լոգասենյակում. հարևանները ենթադրում են, որ նրանք զգացել են գազի արտահոսքը և փորձել են ինչ–որ բան անել։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Ֆինանսական դժվարությունների պատճառով մեկ տարի առաջ տատը «միջնեկ» երեխաներին` Տիգրանին և Ժաննային (ավագ թոռը` Էդուարդը, այդ ժամանակ էլ օգնել է ընտանիքն, իսկ կրտսեր թոռան` Սերինեի հանդեպ միշտ ուշադիր է եղել և նույնիսկ թույլ չի տվել խաղալ հարևան բակերում) տեղափոխել է Բյուրեղավան գյուղի գիշերօթիկ դպրոց, որը Նոր Հաճնից այդքան էլ հեռու չէ (ավտոմեքենայով 10 րոպեի ճանապարհ)։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Կառավարության որոշմամբ` այս տարվա սեպտեմբերից դպրոցը փակել են, բոլոր երեխաները վերադարձել են իրենց կենսաբանական ընտանիքներ։ Ժաննան ուսումը շարունակել է Նոր Հաճնի միջնակարգ դպրոցում, իսկ Տիգրանն այդ երեք ամիսներին այդպես էլ դպրոց չի գնացել։ Գիշերօթիկում հիմա կարելի է հանդիպել միայն պահակներին. մինչև դեկտեմբերի 1–ը նրանք և դպրոցի մյուս աշխատակիցներն էլ աշխատավարձ կստանան դատարկ շենքը հսկելու համար։ 

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Տիգրանը գիշերօթիկ դպրոցից առաջ հաճախել է Նոր Հաճնի միջնակարգ դպրոց։ Դպրոցում պահում են նրա նկարը, որում  Մարիամ Աստվածածնի սրտի փոխարեն նուռ է պատկերված։ Տիգրանն այն նկարել է 2016թ–ին, երբ 12 տարեկան էր։ Նայելով այդ նկարին` ուզում ես բարկանալ ինչ–որ մեկի վրա, բայց հուսահատվում ես, երբ հասկանում ես` մարդ չկա։

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին

Երեխաներին սպանողը ո՛չ տեսք ունի, ո՛չ հոտ և չի կարող պատասխանատվության ենթարկվել։ Այն շարունակում է հոսել շենքի գազատար խողովակներում...

«Նա ի՞նչ մայր է». շմոլ գազից մահացածների հարևանները պատմում են ընտանիքի մասին