ՌԱԴԻՈ

Ատովմյան. «Նախկինում հոգեբուժարանները նույնիսկ քաղաքական նպատակներով են օգտագործվել»

Փաստաբան Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հոգեբուժարանների գործունեությանը՝ նշելով, որ դրանց առնչվող խնդիրներն իսկապես մտահոգիչ են և ուղղակիորեն կապ ունեն մարդու իրավունքների հետ:
Sputnik
Ատովմյան. «Նախկինում հոգեբուժարանները նույնիսկ քաղաքական նպատակներով են օգտագործվել»

Հոգեկան առողջության կենտրոնները համարվում են պետության հսկողության տակ գտնվող փակ հաստատություններ, հետևաբար, եթե դրանցում տեղի է ունենում մարդու իրավունքների որևէ խախտում, նշանակում է՝ պետությունն է խախտել մարդու հիմնարար իրավունքները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։

Երևանցիները բողոքում են` մանկապարտեզը գործում է հոգեբուժարանի շենքի առաջին հարկում

Փաստաբանն առիթ ունեցել է լինել նման հաստատություններից մեկում, ու տպավորություններն, ըստ նրա` շատ ծանր են և՛ մարդկային, և՛ զգացական, և՛ հոգեբանական առումով: 

«Հույս ունեմ, որ պատկան մարմիններն ավելի լուրջ ուշադրություն կդարձնեն նշված համակարգի վրա, որտեղ իսկապես լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն կա: Հասկանում եմ, որ դա պահանջում է ֆինանսական զգալի ներդրումներ, սակայն պետք է խնդիրները բարձրաձայնել և գտնել շուտափույթ լուծումներ»,- նշեց նա:  

Խելագարվե՞լ է արդյոք Կարեն Հունանյանը. ՔԿՀ պատասխանը

Փաստաբանի կարծիքով՝ այստեղ կան նաև խորհրդային ժամանակներից մնացած ավանդույթներ, երբ նախկինում հոգեբուժական կենտրոնները նույնիսկ օգտագործվել են քաղաքական նպատակներով, որպեսզի մեկուսացնեին իշխանությունների համար անհաճո մարդկանց: Հետևաբար, չափազանց կարևոր է նման հաստատություններում հանրային վերահսկողություն իրականացնելու հանգամանքը:

Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել

Ատովմյանը պատրաստ է իր մասնագիտական աջակցությունը ցուցաբերել նման կարգի բուժհաստատություններին՝ իրենց իրավական ընթացակարգերը հստակեցնելու, մշակելու գործում, որպեսզի դրանք հետագայում չհանգեցնեն խախտումների: