Երևանում 18 մարմնավաճառի բերման են ենթարկել ոստիկանության բաժին. տեսանյութ

Ոստիկանները բերման ենթարկված 18 մարմնավաճառների հետ բացատրական աշխատանքներ են տարել, ճշտել նրամց ինքնությունը։
Sputnik

Ոստիկանության Շենգավիթի բաժին 18 մարմնավաճառ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Կինը իր տանն ու տարբեր հյուրանոցային համալիրներում «վաճառել» է 16–ամյա աղջկա

«Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում: Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով`Բագրատունյաց փողոցից ոստիկանության Շենգավիթի բաժին է բերման ենթարկվել 18 անձ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սաղաթել, գնա՞նք մոթել, թե՞ ոստիկանությունը «կհայտնաբերի»

Իրավապահները ճշտել են կանանց ինքնությունը, բնակության վայրը` կային և՛ տեղացիներ, և՛ մարզերի բնակիչներ: Նրանց հետ տարվել են բացատրական աշխատանքներ, կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Ոստիկանությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Հայաստանում 2018 թվականին բացահայտվել է թրաֆիքինգի 9 դեպք