Զովունին մշտական ջուր կունենա. Փաշինյանն այցելել է Եղվարդ

Զովունիում այժմ թաղամասեր կան, որ օրական 40 րոպեից 1 ժամ են ջուր ունենում, նոր ջրագիծը կլուծի խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում մեկնարկել են խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները. 1.5 կմ երկարությամբ նոր ջրագիծ է կառուցվում։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց Զովունիի գյուղապետ Արտաշես Ղարիբյանը։

Նիկոլ Փաշինյանը մի փոքր լարվել է Արցախի ճանապարհին. նա գրել է միջադեպի մասին

Նշենք, որ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Զովունի. վարչապետն այնտեղից facebook-յան ուղիղ միացման միջոցով ներկայացնում է սուբվենցիոն ծրագրով ջրագծի կառուցման աշխատանքները։

«Հիմա շրջանցիկ ջրագիծ ենք կառուցում` 1.5 կմ երկարությամբ, որի արդյունքում Զովունին կունենա անխափան ջրամատակարարում։ Զովունիում այժմ թաղամասեր կան, որ օրական 40 րոպեից 1 ժամ են ջուր ունենում»,–ասաց Ղարիբյանը` հավելելով, որ ծրագիրը գրեթե մոտենում է իր ավարտին։

«Բա հեղափոխությունը պոզով–պոչո՞վ է լինում». Փաշինյանն ասել է, թե ում կյանքը կվատանա

Նշենք, որ ծրագրի արժեքը 9.650. 000 դրամ է, որից 6.950.000 դրամը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 2.700.000 դրամը` համայնքի ներդրումը:

Հիշեցնենք, որ դեռ հունիս ամսին Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողով խմելու ջրի հարցով ՀՀ մարզերից 352 հայտ էր ներկայացվել։ Ներկայացված հայտերից հաստատվել էր 330-ը՝ շուրջ 16 մլրդ դրամ արժողությամբ։