Տնտեսական շահը ստիպում է երկու երկրներին մոռանալ աշխարհաքաղաքական որոշ հարցերում առկա տարաձայնությունները, առավել ևս, որ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ շահագրգռված է հատկապես ԱՄՆ-ի նախագահը, իսկ Թուրքիայի պարագայում առևտրատնտեսական հաջող գործարքներն ավելի կամրապնդեն Էրդողանի դիրքերը Թուրքիայում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
«Թուրքիան գործում է արևելյան վաճառականի տրամաբանությամբ ու հաջողությամբ: Հարաբերվելով աշխարհաքաղաքական կենտրոնների հետ՝ Թուրքիան վաճառում կամ գնում է պայմանավորվածություններ: Բոլոր դերակատարների հետ բանակցությունների ժամանակ Թուրքիան ունենում է հստակ սակարկությունների թեմաներ»,-նշեց արաբագետը:
Թուրքիան հայ ժողովրդի անվտանգության սպառնալիքն է. ՀՀ ԱԳՆ պատասխանել է Էրդողանին
Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ թուրք-ամերիկյան բարձր մակարդակով կայացած հանդիպման ջերմ մթնոլորտը ստիպում է երկու կողմերին որոշ իրողությունների ուղղակի մատների արանքով նայել:
Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը