Մեքենան բախվել է շինության պատին. 4 անձ է հոսպիտալացվել, այդ թվում` անչափահաս մի աղջիկ

Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրավապահները նյութեր են նախապատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով այսօր 4 անձ է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում` մեկ անչափահաս։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Սահմռկեցուցիչ դեպք Նոր Հաճնում. տանը հայտնաբերվել են տատի ու 4 թոռների դիերը

Աղբյուր տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել այսօր, ժամը 13:00-ի սահմաններում, Կամարիս գյուղի կենտրոնական ճանապարհին։ Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ռոման Սարգսյանը՝ իր վարած Opel մակնիշի մեքենայով, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության քարե պարսպին։

Թե ինչ եղավ հետո, երբ Հրազդանում սկեսուրը նախկին հարսին տեսավ ուրիշի մեքենայի մեջ

Վթարի հետևանքով ուղևորներ 47-ամա Սիրանուշ Սարգսյանը, 37-ամյա Արմինե Վարդանյանը, 17-ամյա Միլենա Հովհաննիսյանը, որոնք վարորդի համագյուղացիներն են, և վարորդ Ռ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գյումրիում 28 տարեկան աղջիկ է ընկել պատուհանից. ինչ վիճակում է նա