Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջիկը գիտակցության է եկել. նա դեմքի վրա՞ է ընկել

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկան բժիշկներն այժմ հետազոտում են` հասկանալու համար հետագա քայլերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջիկը գիտակցության է եկել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը։

Փորձանքը մեկ անգամ է գալիս. Փաշինյանը` շմոլ գազից մահացած տատի ու 4 թոռների մասին

Երեկ` ժամը 12:00-ին սահմաններում «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ 28-ամյա Նելլի Ե.-ն  ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից: Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Թե ինչ եղավ հետո, երբ Հրազդանում սկեսուրը նախկին հարսին տեսավ ուրիշի մեքենայի մեջ

«Աղջիկն այսօր շոկից դուրս է եկել, և վիճակն էլ ծայրահեղ ծանրից դարձել է ծանր կայուն։ Այժմ նրան հետազոտում են` հասկանալու համար հետագա քայլերը»,–ասաց բժիշկը։

Նրա խոսքով` աղջիկն այժմ դեղորայքային բուժում է ստանում։ Քաբաբյանը հայտնեց, որ աղջիկը վնասվածքներ ունի նաև դեմքի շրջանում, ինչը նշանակում է, որ նա դեմքի վրա է ընկել։

Հիշեցնենք, որ աղջիկը երեկ հիվանդանոց էր տեղափոխվել բազմաթիվ մարմնական վնասվածքներով` ծայրահեղ ծանր, շոկային վիճակում։ Նա ունի բազմակի տրավմաներ՝ գլխի, թոքի ու ձեռքի հատվածում:

Հավելենք, որ ըստ տեղեկությունների` աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի