Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ակցիաները։
Ցուցարարները պահանջում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել համամասնական ընտրակարգով, հնչեցվել է նաև կառավարության հրաժարականի պահանջ։
Էրոյանց. «Ժամանակակից աշխարհում ամեն ինչ փոփոխական է»
Երեք կետից բաղկացած ցուցակն ընթերցել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշակիձեն։
1. Վաղաժամ խորհրդարանական ընտրություններ։
2. Կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության օրոք խորհրդարանական ընտրությունների անցկացում։
3. Հունիսյան բողոքի ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածների ազատ արձակում։
Սրանք են ցուցարարների հիմնական պատճառները։
Թե ինչ է կատարվում Թբիլիսիում` դիտեք տեսանյութում:
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին
Բողոքի ակցիաները սկսվել են այն պահից, երբ երկրի խորհրդարանը հրաժարվեց Վրաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անել: Փոփոխությունները վերաբերում էին խորհրդարանական ընտրությունների խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելուն: Միևնույն ժամանակ, իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդների կոչերը իրենց կուսակցության անդամներին օրինագծին աջակցելու համար որևէ արդյունք չտվեցին: