«Վալերիանկա տուր մի հատ». Դավիթ Տոնոյանի այցը շոկի է ենթարկել մաեստրոյին. հուզիչ տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարը Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանին այցելել է ծննդյան 80–ամյակը շնորհավորելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Նոյեմբեր - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր անակնկալ կերպով այցելել է մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանին։ Այս մասին վկայող տեսանյութը տեղադրված է մաեստոյի ֆեյսբուքյան էջում։

Ռոբերտ Ամիրխանյան. Մշակույթում կվերացնեի «դուր գալու» սինդրոմը

Ձեր երաժշտությունը կապում է հնչյունը, բառը և մարդուն. Սարգսյանը շնորհավորել է Ամիրխանյանին

Կադրերում երևում է, թե ինչպես է Ամիրխանյանը սկզբում անչափ զարմանում, հետո հուզվում նախարարին տեսնելով։

«Սա երա՞զ է, թե՞ իրականություն, մի հատ վալերիանկա բերեք»,– ասում է նա` գրկելով Դավիթ Տոնոյանին։ 

«Երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ»․ Ռոբերտ Ամիրխանյան

Կոմպոզիտորն առաջարկում է մի բան նվագել հյուրերի համար կամ «մի բաժակ բան խմել» միասին, իսկ նախարարը խնդրում է նախ նվագել մեր բանակի մասին մի երգ։

Ռոբերտ Ամիրխանյանը կատարում է «Երազ իմ երկիր հայրենին»։ 

Նշենք, որ Ռոբերտ Ամիրխանյանն այսօր` նոյեմբերի 16–ին նշում է ծննդյան 80–ամյակը։

Մաեստրոն հրատարակել է վեց հեղինակային ժողովածու: 2010թ. արժանացել է «Դաշնության Աստղ» ՌԴ կառավարության շքանշանի, 2011թ.` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար ՀՀ Պետական մրցանակի: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1986թ.` ժողովրդական արտիստի կոչումների, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2017թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի: