ԵՐԵՎԱՆ, 16 Նոյեմբեր - Sputnik. Հրազդանյան ընտանիքներից մեկի չստացված ընտանեկան հարաբերություններն ավարտվել են երիտասարդ հարսի մարմնական վնասվածքներով։
Մոսկվայում սպանված Բոլյանի դեմ ևս 2 մահափորձ է եղել. ինչ կապ ուներ նա Թևոսիկի ու Իսոյի հետ
Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգի datalex էլեկրոնային հարթակից, Հրազդանի բնակչուհի Սուսաննա Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել նախկին հարսի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար։
Դեպքը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել, տեղի է ունեցել 2019թ. սեպտեմբերի 12-ին։
Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող դպրոցի ճանապարհին տարեց կինը «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի առջևի ուղևորի նստատեղին նկատել է իր որդու նախկին կնոջը` Գրետա Հայրապետյանին։
րմեն Էլբակյան. Ստողը հավերժ դատապարտված է դատ ու դատաստանի
Նախկին սկեսուրը մոտեցել է ավտոմեքենային ու բռնություն կիրառել երիտասարդ կնոջ նկատմամբ` իր որդուց բաժանվելու և երեխաներին լքելու համար։
Նա ավտոմեքենայի կիսաբաց պատուհանից ձեռքը մտցրել է ներս և բռնելով Գրետա Հայրապետյանի մազերից, մի քանի անգամ նրա գլուխը հարվածել է ավտոմեքենայի կիսաբաց պատուհանին` պատճառելով թեթև գանգուղեղային տրավմա:
Հայերի ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել` ընտանիքի 6-րդ դուստրը. լուսանկարներ
Երիտասարդ կինն ու նրան ծեծի ենթարկած նախկին սկեսուրը կհանդիպեն երկուշաբթի, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատական գործը մեկնարկում է։