Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին

Երևանի քաղաքապետարանը գնացել է ահազանգի հետքերով` պարզելու համար, թե ինչու են քանդել Դալմայի այգիներում եղած հին հնձաններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան գնացել են Դալմայի այգիներ` պարզելու երեկվա ահազանգի պատճառները։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում

Բնապահպան Մարի Չաքրյանը Facebook—ի իր էջում գրել էր, թե Դալմայի այգեգործներից ահազանգ է ստացվել, որ այնտեղ գտնվող 16-17-րդ դարերի գինու հնձանը քանդել են:

Այստեղ շունչդ կտրվում է․ թոփ 10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին

«Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան»,– գրել է Կարապետյանը։

Թղիթ ամրոց, Ծաղկեվանք մատուռ. Ծաղկունյաց լեռներում թաքնված պատմական անցյալի անխոս վկաները

Նա նշել է, որ տարածքում առնվազն 2-3 կիսավեր հնձաններ էլ կան։ Ըստ Կարապետյանի` դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երևանի պատմության վկայությունն են։

Միջնադարյան հնձան և գինու մառան` Եղեգնաձորում. ինչ և ինչպես էին խմում մեր նախնիները