Ինչ եղավ, երբ Լենդ Մկրտչյանն ընկավ բեմում. դերասանը պատմում է չերևացող մոգական ուժի մասին

Աննա Ապրեսովան «Արտ ժամանց» խորագրով շարք է սկսում։ Առաջին հյուրը դերասան Լենդ Մկրտչյանն է, որը զվարճալի պատմություններ է պատմում Աննային ու խոսում բեմի մոգական ուժի մասին։
Sputnik

«Բեմն ունի մոգական ուժ, որը մենք չենք տեսնում, բայց զգում ենք»,- ասում է Լենդ Մկրտչյանը, որը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան է։

Նոր դահլիճ և թիկնաթոռներ, նոր խաղացանկ. էլ ինչ անակնկալ ունի Գյումրու Աճեմյանի թատրոնը

«Արտ ժամանց» հաղորդման հեղինակ Աննա Ապրեսովան հանդիպել է դերասանին, նրա հետ քայլել բեմում, տեսել ներկայացման նախապատրաստական աշխատանքները և հետաքրքիր զրույց ծավալել։

Արուս Տիգրանյանին այսպիսին դեռ ոչ ոք չի տեսել. անկեղծ զրույց «պայթյունավտանգ» լրագրողի հետ

Զրույցի ընթացքում Լենդն իր կյանքից զվարճալի պատմություններ է պատմում հարազատ թատրոնի մասին։ Եվ քանի որ նա նաև կինոյի դերասան է, փորձում ենք պարզել թատրոնի և կինոյի տարբերությունը դերասանի համար։

«Մտերիմներիցս մեկն ինձ ասաց՝ աղջիկ ջան, ուշքի արի...». անկեղծ զրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

Իսկ թե ինչպես է կարողանում Լենդ Մկրտչյանն այսքան զբաղված լինելով` ժամանակ գտնել անձնական կյանքի համար, պատասխանը կգտնեք հաղորդումը դիտելու ընթացքում։

«Սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել». անկեղծ զրույց Սրբուկի հետ