ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Աշոտ Քաբաբյանը` նշելով, որ նա այլ հիվանդանոց տեղափոխման ենթակա չէ:
Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, 11:35–ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Նելլի Ե.-ն (ծնված 1991 թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից: Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում։ Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքում է:
«Աղջիկա վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազմակի տրավմաներ՝ գլխի, թոքի ու ձեռքի վնասվածք,շոկային վիճակ: Արվում է ամեն ինչ կյանքը փրկելու համար»,- ասաց Քաբաբյանը:
Հավելենք, որ ըստ տեղեկությունների` աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ:
Մայրն անընդհատ շոյում է հեռախոսը, որ Տիգրանի նկարը երևա. ինչ գիտենք սպանված ոստիկանի մասին