ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական հանձնաժողովի նոր ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը որոշել է «հեղափոխություն» անել ֆուտբոլային մրցավարության ոլորտում։ Նա մտադիր է բարձրացնել ֆուտբոլային մրցավարների աշխատավարձերը և նվազեցնել մրցավարների միջին տարիքը, ինչի մասին հաղորդել է «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցում։
Ռուսաստանցի գործարար Աշոտ Խաչատուրյանցը երեկ է նշանակվել ՌՖՄ մրցավարական հանձնաժողովի ղեկավար։
«Մրցավարներից շատերն աղքատության մեջ են ապրում։ Պետք է նվազեցնել մրցավարների միջին տարիքը», - նշել է Խաչատուրյանցը՝ հավելելով, որ շատ է ֆուտբոլ սիրում և ուզում է փոխել իրավիճակը։
Հայաստանի հավաքականը պարտվեց Հունաստանի ընտրանուն
«Մրցավարները լուրջ ճնշման տակ են։ Կարծում եմ, որ պետք է առավելագույն թափանցիկ դարձնել մրցավարների աշխատանքը, բաց վարկանիշները կարող են բարձրացնել այդ մասնագիտության հեղինակությունը», - ասել է նա՝ ընդգծելով, որ կառավարման համար ամեն դեպքում անհրաժեշտ են ոչ թե մրցավարներ, այլ մենեջերներ։
«Այստեղ համակարգային մոտեցում է պետք։ Պետք է առաջին հերթին ուսումնասիրել համակարգը, հասկանալ սխալները և շտկել դրանք։ Դրանից հետո կարելի է ստեղծել ճանապարհային քարտեզ»,- հավելել է գործարարը։
51-ամյա Խաչատուրյանն այս տարվա հունիսին է ընդգրկվել մրցավարական հանձնաժողովի կազմում։
«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ