Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը մեկնաբանել է ՍԴ հասցեին հնչող քննադատությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի հասցեին քննադատություն են հնչեցնում մարդիկ, որոնք մշտապես դատարան դիմողների թվում են եղել։ Այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը։

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

«Դուք գիտեք, որ մինչև 2005թ.–ը մեր ՍԴ–ն ընդհանրապես անհատական դիմումներ չէր քննում։ 2005թ.–ից հետո, երբ անհատական դիմումները դարձան քննության առարկա, մշտական դատարան դիմողներից շատերը, որոնց դիմումները բավարարվել են, այսօր դատարանի գործունեության հիմնական քննադատողներից են»,– ասաց Գյուլումյանը։

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Սահմանադրականը պատերա՞զմ է հայտարարում պառլամենտին

ՍԴ դատավորը չի հերքում, որ դատարանի գործունեության ընթացքում որոշակի բացթողումներ եղել են, բայց քննադատության հիմնական պատճառը համարում է ոչ այնքան այդ բացթողումները, այլ դատարանի ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ գործունեությունը։

«Առաջինը, որ խանգարում է մեր հրապարակայնությանը, դա մեր պարտավորությունն է` լինել քաղաքականապես չեզոք և զսպվածություն ցուցաբերել։ Սահմանադրության ու օրենքի այս պահանջը կատարելով` ես ձեռնպահ կմնամ որոշ մեղադրանքների ուղիղ պատասխանելուց, որպեսզի հանկարծ չհամարվի, որ ես մտել եմ քաղաքական դաշտ»,– ասաց Գյուլումյանը։

Նա նաև նշեց, որ չի հիշում ՀՀ պատմության մեջ մի պահ, ՀՀ որևէ իշխանության օրոք, որ դատարանները չդիտարկվեին որպես քավության նոխազ։

Վենետիկի հանձնաժողովի նախագահը Հայաստանի ՍԴ–ի հետ կապված հայտարարություն է արել

«Եթե ինչ-որ տեղ տեսնում են արդյունավետության պակաս, հիշում են, որ դատարանները կարող են մեղավոր լինել, մինչդեռ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը հենց քաղաքական իշխանություններն են»,– ասաց նա։

Այվազյան. «Չեմ կարծում, թե սահմանադրական ճգնաժամ կա. կա մտքի և բարոյականության ճգնաժամ»

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ՍԴ անդամներին մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 31-ը ժամանակ է տվել հրաժարական տալու համար` դրա դիմաց խոստանալով կենսաթոշակ` ամսական աշխատավարձի ու հավելավճարների չափով։

Սահմանադրական դատարանի  և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքներում կառավարությունն այս նպատակով փոփոխություններ է մշակել, որոնք նոյեմբերի 14-ին հաստատել ու ուղարկել է ԱԺ` ընդունելու։