ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ներդրումներ կատարած արաբ գործարարից իր հայաստանցի աշխատակիցը գումար է հափշտակել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը` մանրամասներ ու տեսանյութ ներկայացնելով բացահայտված հանցագործությունից։
Բարության սահմանները. արաբ գործարարը կտրեց օվկիանոսը Պերուի աղքատ տղային օգնելու համար
ԱՄԷ–ի քաղաքացին գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու նպատակով 2016 թվականին Հայաստանում հիմնադրել է ընկերություն, որի տնօրեն է նշանակել իր ծանոթ հայաստանցուն։
Ապա հողատարածքներ գնելու և մշակելու համար 7 000 000 դոլար է ներդրել։ Տնօրենը կեղծ հաշվապահական փաստաթղթեր է կազմել ու դրանցով ընկերության դրամարկղից մաս-մաս ելքագրելով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված գումարից շուրջ 515 միլիոնը։
Տղամարդը «ոտքի վրա» խաբել է 2 ընկերուհիներին ու խոշոր գումար հափշտակել
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Ձեռնարկված լրացուցիչ օպերատիվ միջոցառումների արդյունքում էլ պարզվել է, որ ընկերության տնօրենը հափշտակված գումարով գնել է մի քանի անշարժ գույք, որոնք փորձել է վերավաճառել, բայց չի հասցրել։