ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան շարունակի ռազմական գործողությունները Սիրիայում: Երբ թուրքական ստորաբաժանումները ներխուժեցին Սիրիայի տարածք, այդ հանգամանքը խնդիրներ առաջացրեց ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ու դարձավ Կոնգրեսի քննարկման առարկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։
«Լուրջ մարտահրավեր». ԱՄՆ–ի և Թուրքիայի նախագահները ցանկանում են լուծել C-400–ի հարցը
Արսեն Գասպարյանը խոսել է նաև Սիրիայի խնդրի մասին և դրանում Թուրքիայի ինքնուրույն, ակտիվ ներգրավվածության մասին, ինչը նույնպես հարուցել է ԱՄՆ-ի մտահոգությունը՝ լարվածություն մտցնելով երկու երկրների հարաբերություններում:
Մտափոխված սենատորը, կամ ի՞նչ կզիջի Թուրքիան ԱՄՆ–ին Ցեղասպանության հարցի արգելափակման դիմաց
Քաղաքագիտության դոկտորն անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ նշելով, որ Թուրքիան շատ ցավագին է մոտենում որևէ երկրի օրենսդիր մարմնի կողմից նման բանաձև ընդունելու իրողությանը:
Այդուհանդերձ, Արսեն Գասպարյանը կարծում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում կտրուկ շրջադարձ չի լինի:
«Որքան էլ Թուրքիան կատարի Վաշինգտոնին անհաճո քայլեր, միևնույն է, խնդիրները լուծվում են, քանի որ Թուրքիան ունի փայլուն դիվանագիտություն, միշտ շատ ակտիվ աշխատում է ԱՄՆ-ի հետ»,–ասել է Գասպարյանը:
Նա նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար շարունակում է մնալ որպես կարևոր դաշնակից Արևելքում, որովհետև ժամանակին համատեղ ուժերի կազմում մասնակցեց Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներին, և անհրաժեշտության դեպքում իր տարածքը տրամադրում է դաշնակից երկրներին: