Խնդիր է դրված, որ Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ. ո՞րն է պաշտպանի ակնկալիքը Փաշինյանից

Մանվել Գրիգորյանի պաշտպանը կարծում է, որ վարչապետը Գրիգորյանի գործով ինչ հայտարարություն արել է, եղել է ոչ բարենպաստ գործի քննության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը կարծում է, որ Երևանի առաջին ատյանի դատարանի առջև խնդիր է դրված, որպեսզի Գրիգորյանը մնա կալանքի տակ: Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Գրիգորյանի դեմ քրգործով նիստը նախագահող դատավորը, մեծ ջանքեր գործադրելով, պահպանում է իր առջև դրված խնդիրը՝ Գրիգորյանին կալանքի տակ պահելը: Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով արդարադատություն կոչվածն իսպառ բացակայում է»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանի կինը յուրացրել է պետական գույքը. իրավապահների նոր բացահայտումը.տեսանյութ

Նրա խոսքով՝ այսօր ականատեսն ենք, թե ինչպես է դատական համակարգն անօրինականություններն օրինականացնում: Ըստ նրա՝ չնայած Մանվել Գրիգորյանն առողջական վիճակից ելնելով չէր կարողանում մասնակցել դատական նիստերին, սակայն դատարանն օգտվելով դրանից քրգործի կարևոր մասերով որոշումներ էր կայացնում:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ պաշտպանը հիշեցրեց, որ Գրիգորյանը, ճիշտ է, մասնակցում էր նոյեմբերի 12-ին կայացած դատական նիստին, սակայն դրանից հետո երկու օր է պահանջվել, որպեսզի նրա վիճակը վերականգնվի: Պաշտպանը նշեց, որ դեռ պարզ չէ՝ կկարողանա՞ Գրիգորյանը մասնակցել նոյեմբերի 19-ին նախատեսված նիստին:

«Հանել ու նոր շինծու քրգործ գցել հանրության առաջ, անբարոյականություն է». Նազիկ Ամիրյան

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի պաշտպանը դատաքննությունից՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ առաջին հերթին ՀՀ վարչապետը պարտավոր է բարձրաձայնել, որ անհրաժեշտ է այս գործով օբյեկտիվ քննություն գնա: «Գրիգորյանի գործով կաշկանդվածություն կա. վարչապետը ինչ հայտարարություն արել է, եղել է գործի քննության համար ոչ բարենպաստ: Այդ հայտարարությունները դատարաններին ու դատավորին կաշկանդել է»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանի մոտ շնչառական անբավարարության նոպա սկսվեց. նա լքեց դատարանի դահլիճը

Հիշեցնենք, որ դեռ 2018-ի հունիսի 17-ին Փաշինյանը, խոսելով Գրիգորյանի ձերբակալման մասին, ասել, որ, այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, ոչ մեկը դա չի ժխտում, բայց հավելել էր, որ նույնիսկ հերոսներին իրավունք չի տրված տարբեր մարզերի դպրոցականների` զինվորներին ուղարկված օգնությունը գողանալ և կերակրել սեփական կենդանիներին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

Դատախազը նույնպես պետք է Մանվել Գրիգորյանի հիվանդություններից ունենա, որ... Նազիկ Ամիրյան