Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը

Անկարայում կարծում են, որ հայ եկեղեցականի սպանությունը խոչընդոտում է Սիրիայում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանությունը։ Այս մասին գրված է գերատեսչության Twitter–ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։

Սիրիայում 2 հայի են սպանել. տեսանյութ

«Վշտով տեղեկացանք ահաբեկչական հարձակման հետևանքով հայ կաթոլիկ եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանության մասին։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ ստոր ահաբեկչական հարձակումը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն խոչընդոտելն է»,–գրված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ

Հիշեցնենք` Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին սպանել էին նոյեմբերի 11-ի առավոտյան։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ:

​«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում,- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը:

Սիրիայում հայ հովվապետի սպանության դեպքով ԱԳՆ–ն մեկ հայտարարությամբ չի սահմանափակվելու