Ծեծկռտուք Երևանում. քոլեջում սովորողները գործի են դրել մահակներն ու քարերը

Բժշկական քոլեջի ուսանողներն ու անհայտ անձինք հայհոյել են իրար, վնասել կայանված մեքենաներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Երևանի Տիտոգրադյան փողոցում 16-17 տղաների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

ԱԺ նախկին պատգամավորի տունը թալանել են

Ոստիկանությունը երեկ, ժամը 11–ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացել, թե նշված փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել:

Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

Պայթյուն Արագածոտնի մարզի տներից մեկում. 12–ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով տեսուչների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 16-17 տարեկան տղաներ, մեծ մասամբ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի ուսանողներ, և մի քանի անհայտ անձինք, խախտելով հասարակական կարգը, մահակներով ու քարերով հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ և վնասել կայանված «Տոյոտա Քեմրի» մեքենան:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով վեց պատանու բերման են ենթարկել բաժին:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes–ով հայտնվել է Դեբեդ գետում