ՀՀ ԱԳՆ–ն ողջունում է Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը

Երևանում Հոլանդիայի դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հոլանդիայի խորհրդարանի՝ Երևանում դեսպանություն բացելու դիրքորոշումը: Այս մասին նշված է ԱԳՆ–ի` Facebook սոցիալական ցանցի էջում։

«Այս քայլը աջակցության դրսևորում է Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին: Դեսպանությունը կամրապնդի երկարամյա գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Նիդեռլանդների միջև»,– հայտնում է ԱԳՆ–ն։

Նշենք, որ Նիդեռլանդների 4 կուսակցությունների կառավարող կոալիցիան բյուջեի փոփոխություն է ներկայացրել, որպեսզի Նիդեռլանդների դեսպանություն բացվի Հայաստանում։

Կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով:

Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար