Հայաստանի հավաքականի երկրպագուները երթ են կազմակերպել Երևանի փողոցներում. տեսանյութ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն իրենց ինքնատիպ կոչերով են գնացել Հունաստանի հետ խաղը դիտելու։ Դիտեք Sputnik Արմենիայի տեսանյութը և տեսեք, թե ինչպես են հավատարիմ երկրպագուները դժվար պահին ուժ տալիս հավաքականին։
Sputnik

Հայաստան–Հունաստան խաղից առաջ հավաքականի երկրպագուներ թիմը` FAF-ի անդամները, ժամը 19։00–ից Օպերայի շենքի մոտից երթով հասան մարզադաշտ։ Նրանք գունավոր ծուխ էին արձակում փողոցներում և իրենց կոչերով վստահեցնում, որ հավաքականի տղաների հետ են։

Առանց Հենոյի. ինչպես են մարզվում մեր ֆուտբոլիստները «վերջին հույսի» խաղից առաջ. տեսանյութ

«Եվրո 2020»–ի ընտրական փուլի շրջանակում Հայաստան-Հունաստան հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկել է 21։00-ին։

Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը չեն մասնակցելու այսօրվա հանդիպմանը, որն անցնելու է Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ։

Ո՞ր թիմին են երկրպագելու հայաստանցի հույները. Շարմազանովը կատարել է իր ընտրությունը

Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ։ Մինչ այդ` հոկտեմբերի 18-ին, Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարվել էր այդ պաշտոնից։

Նրա հրաժարականին նախորդել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի ընտրանու հետ հանդիպումը, որն ավարտվել էր մեր հավաքականի 0:3 հաշվով պարտությամբ: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 18-ին` հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին:

Հայաստանը սխալվեց աքլորի ու կանանց պատճառով. Ուտկինը` Գրիգորյանից հրաժարվելու մասին