Գործողություն Սիրիայում. ռուսական դեսանտն իջել է նախկին ամերիկյան բազա. տեսանյութ

Համացանցում հայտնվել են ռուս զինվորականների` Սիրիայի հյուսիսում գտնվող նախկին ամերիկյան բազա իջնելու կադրեր։
Sputnik

Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում` Կոբանիի մոտ գտնվող օդանավակայանը։

Ի՞նչ նպատակ է հետապնդում ԱՄՆ–ն Սիրիայում. Լավրովը հայտարարություն է արել

Կադրերում երևում է, թե ինչպես են Մի-35 ուղղաթիռները վայրէջք կատարում սիրիական հողում, զինծառայողներն իջնում են և ստուգում օդանավակայանի տարածքը։ Տեսանյութում կարելի է տեսնել զինանոցը, մարզասրահը, ամերիկացիների թողած իրերը։

Օտար նախագիծ․ ի՞նչ է իրենից ներկայացնում Սիրիայի «Հայկական գումարտակը»

Նոյեմբերի 13–ին ամերիկյան թվակազմը լքել է բազան։ Դրանից հետո Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ուղղաթիռները վայրէջք են կատարել օդանավակայանում։ Շուտով այստեղ կտեղակայվի տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու կենտրոն։

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները