«Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության». Կարինա Իգնատյան

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ին ընդառաջ Sputnik Արմենիան հյուրընկալել է Կարինա Իգնատյանին և  Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության համաղեկավար Անուշ Տեր-Ղուկասյանին: Կարինան պատմել է մրցույթից ունեցած ակնկալիքներից, իր անցած ճանապարհից ու երազանքներից:
Sputnik

Հաշված օրեր անց Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը կմեկնի Լեհաստան, որտեղ Գլիվիցե քաղաքում կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2019» մրցույթին:

Սկանդալ շոու–բիզնեսում. Եվրատեսիլ 2020-ը Նիդեռլանդներում չի կայանա

«Մրցույթից առաջ իհարկե կա հուզմունք, բայց վստահ եմ, որ այն կանցնի: Այժմ միակ երազանքս մրցույթում հաղթելն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարինան: 

Նշենք, որ չնայած Կարինա Իգնատյանն ընդամենը 13 տարեկան է, բայց արդեն մրցույթների մասնակցության բավականին մեծ փորձ ունի` «Поколение NEXT», «Голос. Дети», «Таланты России», «Детская Новая Волна 2018», «Мы- дети галактики», «#СтранаПой» և այլն, ունեցել է երրորդ, երկրորդ և առաջին կարգի մրցանակներ, արժանացել Գրան Պրիի: 

«Եվրատեսիլի» արդյունքը կարող է չեղարկվել. պատճառը հաղթողի շուրջ ծավալված սկանդալն է

«Ես հոգեբանորեն պատրաստ եմ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության: Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ»,-ասաց նա:

Բացի երգելուց, Կարինան զբաղվում է նաև մեծ թենիսով,  հաճախում է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին, դրան գումարած` նաև դպրոցում է լավ սովորում:

Համոզված է` եթե ցանկություն կա` հնարավոր է հասցնել ամեն ինչ:

Սրբուկը հուզիչ գրառում է արել եվրատեսիլյան պարտությունից հետո

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա նոյեմբերի 24-ին։

2018-ին Հայաստանն այս մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանն իր «L.E.V.O.N․» երգով։ Նա զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը։