Վարորդի «աչքը կպել է», ավտոմեքենան` կողաշրջվել

Ըստ աղբյուրի` վարորդը նշել է, որ չի զգացել`ինչպես է մեքենան վարելու ժամանակ «աչքը կպել» ու երբ արթնացել է, գլխավերում իրեն օգնության հասած ոստիկաններին է տեսել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - SPutnik. Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Միսակ Գասպարյանը իր վարած BMW մակնիշի 34 QF 575 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ողբերգական ավտովթար Արցախում. 3 մարդ մահացել է

Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն:

Առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Դեպքի վայր ժամանած Ապարանի հիվանդանոցի բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ավտովթար Լոռու մարզում. 16-ամյա տղան Mercedes–ով հայտնվել է Դեբեդ գետում

Ըստ աղբյուրի` վարորդը նշել է, որ չի զգացել`«ինչպես է մեքենան վարելիս աչքը կպել» ու երբ արթնացել է, գլխավերում տեսել է իրեն օգնության հասած ոստիկաններին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Երևանի թիվ 116 դպրոցի բակում կրակոցներ են հնչել